Իրան

Իրանը կապիտուլյացիայի չի գնա. Ֆրանսիայում Իրանի դեսպան

1 րոպեի ընթերցում

Իրանը կապիտուլյացիայի չի գնա. Ֆրանսիայում Իրանի դեսպան

Իսրայելի հետ հակամարտության ֆոնին Իրանն անվերապահորեն չի գնա կապիտուլյացիայի, ինչը պահանջել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ֆրանսիայում Իրանի դեսպան Մոհամեդ Ամին Նեջադը BFMTV հեռուստաալիքի եթերում։

«Սա նույն ցանկությունն է, ինչն ունի (Իսրայելի վարչապետ) Բենիամին Նեթանյահուն.... Դա բնավ չի իրականացվի։ Իրանի ժողովուրդը միասնական է ագրեսիայի դեմ», - ասել է նա՝ մեկնաբանելով կապիտուլյացիայի գնալու Թրամփի պահանջը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռազմաօդային ուժերի 50-ից ավելի կործանիչներ հարվածներ են հասցրել Իրանում թիրախներին, որոնց թվում եղել են հրթիռների համար բաղադրիչներ և ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող օբյեկտներ։

Դեսպանը նշել է, որ Իրանի պաշտպանական կարողությունները կախված չեն այս կամ այն ռազմական օբյեկտին հարվածներ հասցնելուց։

«Մեր պաշտպանական ուժերը կախված չեն այն բանից, թե որ վայրերն են ենթարկվում ավիացիոն ռմբակոծությունների», - ասել է դեսպանը՝ մեկնաբանելով Իսրայելի հարվածները։ 

Նա հավելել է, որ Իրանը միշտ պատրաստ է բանակցություններ վարել հակամարտությունը կարգավորելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում