Սթարմերը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինային աջակցության նոր փուլին անցնելը

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Կիևին հետագա աջակցության հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Վարչապետը և նախագահը պայմանավորվել են անցնել ռազմական աջակցության հաջորդ փուլին՝ հավելելով, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղություն ապահովելու համար ուժեղ Ուկրաինա է անհրաժեշտ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը պայմանավորվել են «առաջիկա շաբաթներին» «կամեցողների կոալիցիայի» հերթական նիստ գումարելու շուրջ։

Սթարմերը Զելենսկիին տեղեկացրել է Ռուսաստանի նկատմամբ Մեծ Բրիտանիայի նոր պատժամիջոցների մասին, որոնք նախատեսված են «տնտեսական ճնշումը մեծացնելու» համար, և կողմերը «համաձայնել են, որ նրանք, ովքեր ֆինանսավորում են (ՌԴ նախագահ) Պուտինի ռազմական մեքենան, թաքնվելու տեղ չունեն»։ 

Հանդիպումը տեղի է ունեցել Կանադայում անցկացվող G7 գագաթնաժողովի շրջանակներում՝ «գործընկերների լայն շրջանակի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո», որը նվիրված էր Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության ապահովմանը։

Հունիսի 17-ին բրիտանական իշխանություններն ընդլայնել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակները՝ դրանցում ավելացնելով ևս վեց կառույց և չորս ֆիզիկական անձի, 20 նավ, որոնք, բրիտանական կողմի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանի հետ։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ