Իրան

Լեհաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրանա-իսրայելական հակամարտությունը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի ու Իրանի  ԱԳ նախարարները  քննարկել են իրանա-իսրայելական հակամարտությունը

Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ նշելով, որ զրույցի ընթացքում Արաղչին մանրամասն ներկայացրել է Իսրայելի գործողությունների ծավալը, նշելով հարվածները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ռազմական հարձակումը որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ մատնանշելով ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտումը։ 

Լեհաստանի արտաքին գործերի նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ և վերահաստատել իր երկրի դիրքորոշումը՝ կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին օգնել կանխել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացումը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում