Քաղաքականություն

Դավիթ Կարապետյանն ու Ալեն դը Մյույզեն մտքեր են փոխանակել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ամրապնդելու հեռանկարների շուրջ

1 րոպեի ընթերցում

Դավիթ Կարապետյանն ու Ալեն դը Մյույզեն մտքեր են փոխանակել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ամրապնդելու հեռանկարների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում ամրապնդելու հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ըստ աղբյուրի՝ Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում