Իրան

Իրանի ՀՕՊ համակարգերն աշխատում են Սպահանի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Իրանի ՀՕՊ համակարգերն աշխատում են Սպահանի ուղղությամբ

Իրանի ՀՕՊ համակարգերը խոցում են իսրայելական օդային թիրախներն Իրանի Իսլամական Հանրապետության կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքի վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։

Լրատվականի տեղեկություններով՝ քաղաքի հյուսիսային և արևելյան հատվածներում լսվել է առնվազն չորս պայթյունի ձայն։

Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։   

 

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում