Իրան

Սպահանում հայտնաբերվել է իսրայելական ԱԹՍ-ների արտադրամաս

1 րոպեի ընթերցում

Սպահանում հայտնաբերվել է իսրայելական ԱԹՍ-ների արտադրամաս

Իրանի իրավապահ մարմինները Սպահանի նահանգում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրամաս. ԱԹՍ-ներն օգտագործվել են իրանական թիրախներին Իսրայելի հարվածների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Սպահանի ոստիկանության ներկայացուցիչ գեներալ Մոհամմադ Ռեզա Հաշեմիֆարին։

«Ոստիկանության աշխատակիցներն այդ արհեստանոցը հայտնաբերել են լայնածավալ քննչական միջոցառումներ  անցկացնելուց հետո: Համակարգված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել են չորս կասկածյալներ և սիոնիստական վարչակարգի գործակալներ», - ասել է նա։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ տեղում հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքերի հավաքման սարքավորումներ և դետալներ, ինչպես նաև պայթուցիկ նյութեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում