ԵՄ արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են դիրքորոշումն Իրանի հարցի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի նախարարներն արտակարգ տեսակոնֆերանսի ընթացքում համաձայնեցրել են այն դիրքորոշումը,  որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և Իրանի ու Իսրայելի միջև լարվածության թուլացման կոչ են արել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է  ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ տարածելով տեսակոնֆերանսին հաջորդող մամուլի ասուլիսի տեսանյութը։

«Մենք բոլորս համաձայն ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա: Շատ կարևոր է ապաէսկալացնել իրավիճակը։ ԵՄ-ն պետք է իր դերակատարումն ունենա դիվանագիտական ջանքերում», - հայտարարել է նա:

Կալասը հաստատել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները համաձայնության են եկել նաև աշխատել նավթի շուկայի կայունությանն աջակցելու ուղղությամբ և զբաղվում են հակամարտության տարածաշրջանից ԵՄ քաղաքացիների տարհանման գործողությունների համակարգմամբ:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը