Մարզեր

Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լիճք գյուղերի տնտեսությունները որոշակի վնասներ են կրել հունիսի 6-ին և 10-ին տեղացած կարկուտից

1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի Գեղհովիտ և Լիճք գյուղերի տնտեսությունները որոշակի վնասներ են կրել հունիսի 6-ին և 10-ին տեղացած կարկուտից

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ և Լիճք համայնքների առանձին տնտեսություններ վնասներ են կրել 2025 թվականի հունիսի 6-ին և 10-ին տեղացած կարկուտի պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնից, նախնական տվյալներով հունիսի 6-ին Գեղհովիտ գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է 1 հեկտար պտղատու այգի, 6 հեկտար լոբու ցանք։ Շուրջ 50 տոկոսով վնասվել են պտղատու այգիները, 90 տոկոսով՝ լոբու ցանքերը։ 

Հունիսի 10-ին Լիճքում տեղացած կարկուտը վնասել է 11 հեկտար պտղատու այգի, 13 հեկտար կարտոֆիլի, 2 հեկտար սխտորի, 1 հեկտար լոբու ցանքեր։ Շուրջ 80 տոկոսով վնասվել են պտղատու ծառերը, 70 տոկոսով՝ կարտոֆիլի և սխտորի, 90 տոկոսով՝ լոբու ցանքերը։

Վնասի չափերը ճշտվում են գերատեսչական համապատասխան հանձնաժողովների կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում