Իրան

Իրանում մինչև հունիսի 18-ը երկարաձգել են ներքին և միջազգային թռիչքների արգելքը

1 րոպեի ընթերցում

Իրանում մինչև հունիսի 18-ը երկարաձգել են ներքին և միջազգային թռիչքների արգելքը

Իրանում ներքին և միջազգային թռիչքների արգելքը երկարաձգվել է մինչև հունիսի 18-ի 02։00-ն (խմբ.՝ Երևանի ժամանակով 02:30-ը): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության Ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանին:

«Ներքին և միջազգային չվերթերն արգելված են մինչև չորեքշաբթի օրվա ժամը 02:00-ն: Բոլոր հայրենակիցներին խնդրում ենք խուսափել երկրի օդանավակայաններ այցելելուց և չվերթերի վիճակին հետևել միայն պաշտոնական աղբյուրներից», - ասել է պաշտոնյան:

Իրանը երկրի օդային տարածքը փակել է հունիսի 13-ին Իսրայելի հարձակումից հետո։ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում