Թրամփը հայտարարել է, որ Մակրոնը սխալ է հասկացել Կանադայից իր վաղ հեռանալու պատճառը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայում ընթացող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովից իր վաղ հեռանալը պայմանավորված չէ Իսրայելի և Իրանի միջև հրադադար հաստատելու ջանքերով, ինչպես ենթադրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը համապատասխան գրառում է արել իր Truth Social հարթակում։

«Հրապարակայնություն փնտրող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սխալմամբ ասել է, որ ես լքել եմ Կանադայում G7-ի գագաթնաժողովը, որպեսզի վերադառնամ ԱՄՆ՝ աշխատելու Իսրայելի և Իրանի միջև «հրադադարի» վրա: Սխալ է։ Նա պատկերացում չունի, թե ինչու եմ ես հիմա գնում Վաշինգտոն, բայց դա, անշուշտ, կապ չունի հրադադարի հետ: Սա շատ ավելի մեծ բան է», - գրել է Թրամփը։

Ավելի վաղ Մակրոնը լրագրողներին հայտնել էր, որ Թրամփը շուտ է հեռանում, որպեսզի աշխատի Իրանի և Իսրայելի միջև հրադադարի վրա։ 

«Հանդիպելու և մտքեր փոխանակելու առաջարկ կա.... ԱՄՆ-ն վստահեցրել է, որ իրենք հրադադարի կհասնեն, և քանի որ նրանք կարող են ճնշում գործադրել Իսրայելի վրա, ինչ-որ բան կարող է փոխվել», - Մակրոնի խոսքերն է մեջբերում POLITICO հրատարակությունը։ 

Իրան

Թրամփը Թեհրանի բնակիչներին տարհանվելու կոչ է արել

Հայերեն ქართული Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին