Իրան

Իրանը կրկին երկարաձգել է երկրի օդային տարածքի փակումը

1 րոպեի ընթերցում

Իրանը կրկին երկարաձգել է երկրի օդային տարածքի փակումը

Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 17-ի Երևանի ժամանակով ժամը 02:30-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Mehr գործակալությանը հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Մեհդի Ռամեզանին:

«Երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև վաղվա ժամը 02:00-ն (խմբ. Երևանի ժամանակով ժամը 02:30-ը)», - ասել է նա:

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14։30-ը։ 

Իրանն իր օդային տարածքը փակել էր հունիսի 13-ի առավոտից՝ իսրայելական հարձակումներից հետո։  

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում