Քաղաքականություն

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելական հարձակումներին աջակցելու գործում

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելական հարձակումներին աջակցելու գործում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումն Իրանի Իսլամական Հանրապետության դեմ  չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի համաձայնության և աջակցության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, Աբբաս Արաղչին պնդել է, որ համոզիչ ապացույցներ կան, որոնք վկայում են Իսրայելի զինված ուժերի հարձակումների ժամանակ տարածաշրջանում ամերիկյան ուժերի և ռազմաբազաների աջակցության մասին։ 

«Այս բոլոր ապացույցներից ավելի կարևոր են ԱՄՆ նախագահի հայտարարությունները, որը թվիթներով բացահայտ հայտարարել է իր աջակցության մասին: Նա ուղղակիորեն հայտարարեց, որ առանց ամերիկյան սարքավորումների, այդ հարձակումները հնարավոր չէին լինի, ինչպես նաև հայտարարեց, որ օրակարգում են նաև հաջորդ փուլերը», — հավելել Է Արաղչին:  

Նրա խոսքով՝  ԱՄՆ-ն համարվում է այդ հարձակումների հանցակիցը և պետք է պատասխանատվություն ստանձնի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում