Իրան

Իրանական Նաթանզի միջուկային կայանի վերգետնյա հատվածը ոչնչացված է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է անում չթիրախավորել ատոմակայանները

2 րոպեի ընթերցում

Իրանական Նաթանզի միջուկային կայանի վերգետնյա հատվածը ոչնչացված է. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է անում չթիրախավորել ատոմակայանները

Իրանական Նաթանզի միջուկային կայանի վերգետնյա հատվածը իսրայելական հարվածների հետևանքով ոչնչացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի շրջանակում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, նա տեղեկացրել է նաև, որ համաձայն իրանական կողմից ստացված տեղեկատվության՝ հարձակման են ենթարկվել ևս երկու կայաններ՝ Ֆորդո և Սպահան քաղաքներում։

«Ներկա պահին մենք չունենք բավարար տեղեկություն՝ բացի այն, որ այս հաստատությունների շուրջ ևս ռազմական գործողություններ են տեղի ունեցել»,- ասել է Գրոսին։

Նա հայտարարել է, որ ոչ մի պարագայում ատոմակայանները չպետք է թիրախավորվեն։ «Նմանօրինակ հարձակումները լուրջ հետևանք ունեն միջուկային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու անվտանգության տեսանկյունից»,- հիշեցրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը։

Գրոսին պատրաստակամություն է հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել տարածաշրջան՝ տեղում գնահատելու իրավիճակն ու աջակցելու Իրանում անվտանգությանն ուղղված ջանքերին։ «Ակնհայտ է, որ ինչպես Իրանի և Իսրայելի, այնպես էլ ողջ տարածաշրջանի ու միջազգային հանրության համար առաջ տանող միակ կայուն ուղին երկխոսության ու դիվանագիտության մեջ է»,- ասել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում