Իրան

Իսրայելը քաղաքացիներին թույլ է տվել դուրս գալ ապաստարաններից

1 րոպեի ընթերցում

Իսրայելը քաղաքացիներին թույլ է տվել դուրս գալ ապաստարաններից

Իրանի կողմից հրթիռների արձակումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) քաղաքացիներին տեղեկացրել է, որ ներկա պահին կարող են դուրս գալ իրենց ապաստարաններից։ Ինչպես հաղորդում է Times of Israel-ը, այդուհանդերձ ԻՊԲ-ն քաղաքացիներին կոչ  է արել մնալ ապաստարաններին մոտ՝ մինչև հետագա ազդարարումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը իրանական պատասխան հրթիռների արձակումից հետո հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը «հատել է կարմիր գծերը քաղաքացիական բնակության վայրերի վրա հարվածելով, ինչի համար ծանր է վճարելու»։

Reuters-ի փոխացմամբ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին իրանական FarsNews-ին ասել է, որ «Թեհրանը կթիրախավորի Իսրայելի տնտեսական ու էներգետիկ ենթակառուցվածները, եթե Իրանը հարձակման ենթարկվի»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում