Բուժաշխատողի օրը մեծ շուքով կնշվի Գյումրիում

2 րոպեի ընթերցում

Բուժաշխատողի օրը՝ հունիսի 21-ին, մեծ շուքով կնշվի Գյումրիում: «Շնորհակալություն, բժիշկ» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումը նպատակ ունի արժևորելու բժշկի մասնագիտական նվիրումն ու համայնքային դերակատարումը՝ ստեղծելով հարթակ, որտեղ բարձր գնահատականի կարժանանան առողջապահության ոլորտի նվիրյալները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, միջոցառումների մեկնարկը կտրվի կայարանամերձ հրապարակից՝ երկաթուղով Գյումրի ժամանած հյուրերի դիմավորումից, որից հետո թատերական հրապարակում մշակութային և հանրային միջոցառումների շարք կանցկացվի։ Միջոցառման շրջանակներում նախատեսվում է շրջայց Գյումրիի թանգարաններ, Աբովյան փողոցում կտեղադրվեն Գյումրիի արհեստներն և արվեստները ներկայացնող տաղավարներ։ Տոնական օրվա վերջում կենտրոնական հրապարակում կլինի գալա համերգ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին, նախարարության և «Հայաստանի բժշկական հաստատությունների միության» ներկայացուցիչներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին՝ քննարկելու հունիսի 21-ին Գյումրիում կայանալիք մասշտաբային միջոցառման կազմակերպչական, անվտանգային հարցերը։ «Վստահ եմ՝ հունիսի 21-ը Գյումրիում կդառնա իրական տոն, անչափ գնահատելի է, որ նախաձեռնության իրականացման վայր հենց մեր մարզկենտրոնն է ընտրվել, Գյումրին հյուրընկալ ու հյուրասեր քաղաք է,  մնում է համագործակցված աշխատել տոնական օրը որևէ խնդիր չունենալու համար»,-հանդիպման ընթացքում նշել է Դավիթ Առուշանյանը։

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ