ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև մշակութային համագործակցությունը շարունակական պրոցես է կոնկրետ արդյունքներով. ԿԳՄՍ նախարար

5 րոպեի ընթերցում

Մշակույթի ոլորտում Հայաստանի ու Եվրամիության միջև սերտ համագործակցության ներուժը շատ մեծ է։ Սա այն ոլորտն է, որտեղ կարող է լինել երկուստեք կարևոր արդյունք, ինչից կարող է շահել թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը, քանզի մշակույթն ունի մի հատկություն․ այն փոխադարձաբար հարստացնում է մարդկանց։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից համատեղ կազմակերպված «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  

«Այս միջոցառումը վկայում է Հայաստանի ու Եվրամիության միջև խորացող համագործակցության մասին։ Մենք արդեն իսկ ունեինք կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ երկխոսության կայացած ձևաչափ և առաջիկայում առիթ կունենանք նաև այդ ձևաչափով հանդիպելու, որտեղ կխոսենք համատեղ ջանքերի և արդեն իսկ գրանցվող արդյունքների մասին՝ կրթության ոլորտում բարեփոխումների գործընթացում ունենալով շարունակական աջակցություն ԵՄ-ից։ Բայց ոչ պակաս կարևոր է այն երկխոսությունը, որը ծավալվում է մշակույթի ոլորտում, և որը գնալով խորանում է, նույնիսկ առաջիկայում նոր ծրագրերի ու նոր գաղափարների հիմք է տալիս, որոնք արդեն իսկ ներկայացված են համատեղ քննարկման»,- ասաց Անդրեասյանը։ 

Նախարարի դիտարկմամբ՝ երբ խոսվում է մշակույթի ոլորտում համագործակցության մասին, կարևոր է, որ վերը նշված շեշտադրումը պահվի առանցքում։ 

«Այս միջոցառման ընթացքում կներկայացվեն համագործակցության շրջանակները, օրինակ՝ «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնության համատեքստում, որտեղ տարեցտարի մեր մասնակցությունն ընդլայնվում է, և առաջիկայում մեդիա բաղադրիչի ներգրավմամբ նոր հնարավորություններ կընձեռենք հայաստանյան ստեղծագործողներին, կառույցներին, որպեսզի կապվեն, ծավալեն համագործակցություն եվրոպական շրջանակների հետ։ Մենք կխոսենք առանձին ծրագրերի ու նախագծերի մասին։ Այս բոլորը շատ լավ փոխկապակցվում է մշակույթի զարգացման ռազմավարության հետ, որը ՀՀ կառավարությունն ընդունեց 2023 թվականին, և որի իրականացման պրոցեսում մենք արդեն իսկ լուջ առաջընթաց ունենք»,- նշեց Անդրեասյանը։ 

Նրա խոսքով՝ մշակույթի հանդեպ մոտեցումը դիտարկվում է որպես ստեղծարար արդյունաբերության, մշակույթի տնտեսականացման և մշակույթի հանրային կյանքի ինքնաբավ ուղղություն։ Սա հանապազօրյա աշխատանք է, որն արվում է մեծ ծավալով ոլորտի տարբեր կառույցների կողմից, բայց սա նաև մի ուղղություն է, որտեղ դեռ շատ անելիքներ կան։ 

«Ցավոք, մենք դեռևս այն կարծիքին ենք, որ մշակույթը  մի տեղ է, որտեղ անընդհատ պետք է հոգածություն լինի առանց որևէ այլ ակնկալիքի։ Հոգածությունը պետք է լինի միշտ, դա չի քննարկվում, բայց մշակույթը նաև ինքնաբավ է և կարող է հազարապատիկ վերադարձնել հանրությանն ու տնտեսությանը։ Այդ իմաստով՝ մշակույթը կարող է նաև այն հավելյալ արժեքը տալ, որը, բացի ստեղծագործությունից, չափելի է, կարելի է հաշվել և կարելի է տեսնել մեր ամենօրյա առաջընթացի մեջ։ Կան կոնկրետ գործիքակազմեր, որոնք թույլ են տալու շարունակաբար գնալ նշված ճանապարհով և արդեն իսկ ներդրվում են տարբեր ոլորտներում։ Ֆինանսավորման նոր մոդելը, որը գործարկվել է թատերահամերգային կազմակերպություններում, կինոյում ներդրումների վերադարձի հնարավորությունները, թանգարաններում և մշակութային ժառանգության ոլորտում աշխատանքի մեթոդները, ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը մարդկային ստեղծագործության, մտքի ու գործունեության անծայրածիր և հարուստ պաշար է, չի կարելի կոնսերվացնել»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։ 

Նրա համոզմամբ՝ այդ ամենը մեր իրական կյանքի, մեր իրողությունների մասն է, և մենք պարտավոր ենք ոչ միայն պահպանել, այլև զարգացնել, նորացնել ու առաջ տանել, որովհետև մշակույթը նաև անընդհատ զարգացող և դինամիկ երևույթ է։ 

«Հենց այս տրամաբանությունն է, որ մեզ պետք է առաջ մղի։ Ուրախալի է արձանագրել, որ ԵՄ-ի ու Հայաստանի միջև մշակութային համագործակցությունը շարունակական պրոցես է կոնկրետ արդյունքներով»,- եզրափակեց Անդրեասյանը։     

Հայերեն

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է