Ֆլորիդայում տղամարդը բորտուղեկցորդ է ձևացել և ստացել ավելի քան 100 անվճար ավիատոմս

1 րոպեի ընթերցում

Հարավային Ֆլորիդայի 35-ամյա բնակիչ Թայրոն Ալեքսանդրը խարդախությամբ ամրագրել է 120 անճար ավիատոմս՝ ներկայանալով որպես բորտուղեկցորդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CBS News-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության տեղեկացմամբ՝ Թայրոն Ալեքսանդրը հունիսի 5-ին մեղավոր է ճանաչվել էլեկտրոնային խարդախության և կեղծ պատրվակներով օդանավակայանի անվտանգ տարածք անօրինական մուտք գործելու մեջ։ Դատախազների խոսքով՝ Ալեքսանդրն օգտագործել է ավիաընկերության աշխատակիցների համար նախատեսված ծրագիրը՝ 2018-2024 թթ. ժամանակահատվածում անվճար տոմսեր ստանալով 34 չվերթի համար։ 

Դատավարության ժամանակ ներկայացված ապացույցների համաձայն՝ Ալեքսանդրը կեղծ տեղեկություններ է ներկայացրել ավիաընկերության աշխատակիցների համար նախատեսված թռիչքների ամրագրման համակարգի միջոցով: Նա կեղծ հայտարարել է, որ յոթ տարբեր ավիաընկերությունների բորտուղեկցորդ է՝ տրամադրելով մոտ 30 կեղծ համարանիշ և աշխատանքի ընդունման կեղծ ամսաթվեր: Իշխանությունները հայտնել են, որ նա հաջողությամբ օգտագործել է համակարգը տասնյակ անգամ անվճար ճանապարհորդելու համար։

Դատավճռի հրապարակումը նշանակված է օգոստոսի 25-ին։ Տեղեկությունների համաձայն՝ Ալեքսանդրին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Հայերեն

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը