Ռուսաստան

Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին

1 րոպեի ընթերցում

Պուտինը միգրացիոն պահանջներից ազատել է ՌԴ-ում սովորող ԱՊՀ երկրների զինվորականներին

ԱՊՀ երկրներից Ռուսաստանում սովորող զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները մինչև 2027 թվականի վերջն ազատվում են օտարերկրացիների գրանցման հետ կապված պարտադիր միջոցառումներն անցնելու պարտավորությունից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Այսպիսով, մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը նրանք կարող են գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ առանց պարտադիր բժշկական զննության, ​​մատնահետքի գրանցման և լուսանկարման:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում