Գյումրիում ընթացքի մեջ են փողոցների և բակային տարածքների փոսալցման և վերականգնման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գյումրիում քաղաքապետարանի նախաձեռնությամբ ընթացքի մեջ են փողոցների և բակային տարածքների փոսալցման և վերականգնման աշխատանքները, որոնք կատարվում են միաժամանակ մի քանի թաղամասերում՝ ընդգրկելով ինչպես հիմնական ճանապարհները, այնպես էլ երկրորդական փողոցներն ու բակային տարածքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի քաղաքապետարանից, փողոցների և բակային տարածքների փոսալցման և վերականգնման աշխատանքները շարունակական բնույթ են կրում և իրականացվում են ըստ նախապես կազմված պլանի՝ տեխնիկական հսկողությամբ և փուլային մոտեցմամբ։ Նախապատվություն է տրվում այն հատվածներին, որտեղ ճանապարհածածկի վիճակը վատթար է, և խնդիրները շտապ լուծում են պահանջում։