Հարավաֆրիկյան Հանրապետությունում ջրհեղեղից շուրջ 50 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Հարավաֆրիկյան Հանրապետության Արևելյան Քեյփի նահանգում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 49 մարդ, պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է African News-ը։

Հունիսի 10-ի առավոտյան սկսվել են տեղատարափ անձրևներ, ուժեղ քամիներ և նույնիսկ ձյուն։ Մթաթա քաղաքը ամենաշատ տուժածներից մեկն է, որտեղ բոլոր համայնքները տարհանվել են, ենթակառուցվածքները վնասվել են։

Զոհերի թվում վեց ավագ դպրոցի աշակերտներ են, որոնց ավտոբուսը ջրհեղեղը քշել-տարել էր։ Իշխանությունները հունիսի 11-ին գտել են ավտոբուսը, սակայն այն դատարկ էր։ Երեք աշակերտներ փրկվել են՝ կառչելով ծառերից, մինչդեռ չորս աշակերտներ դեռևս անհետ կորած են։ Ավտոբուսում գտնվող վարորդը և մեկ այլ մեծահասակ նույնպես զոհվել են։

Արևելյան Քեյփի վարչապետ Օսկար Մաբույանեն այցելել է տուժած տարածքներ՝ ցավակցություն հայտնելով և համակարգելով օգնության ջանքերը։

«Մենք բոլորս տեղում ենք՝ գնահատելու վնասը, փրկարարական գործողություններին աջակցելու և տուժած ընտանիքների հետ անմիջականորեն շփվելու համար», - նշել է Մաբույանեն։

Հարյուրավոր ընտանիքներ տարհանվել են և այժմ ապաստան են գտել ժամանակավոր կենտրոններում։ Վնասվել է առնվազն 58 դպրոց և 20 հիվանդանոց, իսկ բազմաթիվ տներ ողողվել են ջրով կամ ջրի տակ են անցել։ Ջրհեղեղից տուժած գոտիներում այժմ բեկորներ են, շրջված մեքենաներ և ավերված ենթակառուցվածքներ։

Արևելյան Քեյփը Հարավաֆրիկյան Հանրապետության ամենաաղքատ շրջաններից մեկն է, և պաշտոնյաները նշում են, որ հետևանքները հատկապես ծանր են եղել տնակային թաղամասերում։ 

Փրկարարական գործողությունները շարունակվում են, քանի որ իշխանություններն աշխատում են անհետ կորածների որոնման ուղղությամբ։

Հայերեն

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո