«Յոթ մելիքների ընթրիք»՝ Խուստուփի կախարդական տեսարանի ներքո. Կապանում կկայանա բացառիկ գաստրո-մշակութային իրադարձություն
1 րոպեի ընթերցում

Կապանում հունիսի 15-ին կկայանա բացառիկ գաստրո-մշակութային իրադարձություն՝ «Յոթ մելիքների ընթրիք», որը կմատուցվի Խուստուփի կախարդական տեսարանի ներքո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Gastrocamp Kapan 2025 նախաձեռնության շրջանակներում, շուրջ հինգ երկրներից ժամանած Միշլենյան աստղեր ունեցող շեֆ խոհարարներ կանցկացնեն արշավ՝ ուսումնասիրելու և վերաիմաստավորելու Կապանի համայնքների ավանդական բաղադրատոմսերը:
Արդյունքում կստեղծվի 7 ճաշատեսակներից կազմված ճաշացանկ, որը կներկայացնի Կապանի գաստրոմշակույթը՝ դառնալով քաղաքի յուրօրինակ այցեքարտը:
Սա աննախադեպ նախագիծ է, որը համախմբում է համաշխարհային խոհանոցը, հայկական մշակույթը և պատմությունը։
Գալա-ընթրիքին մասնակցելու համար դիմեք @gastrocamparmenia էջին կամ զանգահարեք՝ +374 93 44 09 16»,- նշված է հաղորդագրության մեջ։