Կրթություն

ՃՇՀԱՀ-ի ուսանողուհիները հաջողություններ են գրանցել Չինաստանում կայացած «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն» հմտության մրցույթում

1 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ի ուսանողուհիները հաջողություններ են գրանցել Չինաստանում կայացած «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն» հմտության մրցույթում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողուհիներ Լուիզա Մկրտչյանը և Արմինե Հակոբյանը մասնակցել են Չինաստանի Գուանչժոու քաղաքում կայացած «Թվային ինտերակտիվ մեդիա դիզայն» հմտության մրցույթին և փայլուն արդյունքներ գրանցել՝ Հայաստան բերելով 2 մեդալ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՃՇՀԱՀ֊ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, մրցույթի արդյունքներով Լուիզա Մկրտչյանը զբաղեցրել է 2-րդ պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով արծաթե մեդալի, իսկ Արմինե Հակոբյանը ստացել է գերազանցության մեդալիոն։ 

Ըստ աղբյուրի՝ մրցույթը համախմբել էր տարբեր երկրներից մասնակիցների՝ ստեղծելով ստեղծագործական մրցակցություն և միջազգային փորձի փոխանակման բացառիկ հնարավորություն։ Մասնակիցների հմտությունը՝ թվային ինտերակտիվ մեդիա դիզայնը, համարվում է նորարարական մասնագիտական ուղղություն, որը նախատեսվում է ներառել WorldSkills 2026-ի պաշտոնական ծրագրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում