Թուրքիա

«Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո վայրէջք է կատարել Ստամբուլում

1 րոպեի ընթերցում

«Սիրիական ավիաուղիներ»-ի առաջին ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո վայրէջք է կատարել Ստամբուլում

«Սիրիական ավիաուղիներ»-ի ուղևորատար ինքնաթիռը 12 տարվա ընդմիջումից հետո Դամասկոսից վայրէջք է կատարել Ստամբուլի միջազգային օդանավակայանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։  

Հունիսի 10-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում տեղի է ունեցել վայրէջք կատարած սիրիական ինքնաթիռի դիմավորման արարողությունը։

Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ «Սիրիական ավիաուղիներ» ընկերության տնօրեն Սամեհ Արաբիի խոսքով՝ «աշխատանքներ են տարվում թռիչքային երթուղին ընդլայնելու ուղղությամբ՝ ներառելով թուրքական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մերսինը, Անթաքիան և Իզմիրը»։

Նա «Սիրիական ավիաուղիներ»-ի միջոցով Դամասկոսի և Ստամբուլի միջև չվերթերի վերսկսումը որակել է որպես «հիանալի ազգային քայլ»։

France Press գործակալության տվյալներով՝ «Սիրիական ավիաուղիներ»-ը նախատեսում է շաբաթական հինգ չվերթ իրականացնել Դամասկոսի և Ստամբուլի միջև։

Հատկանշական է, որ «Թուրքական ավիաուղիներ»-ը վերսկսել է չվերթերը դեպի Դամասկոս 2024 թ. հունվարին՝ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում