Մեր մտքերն ավստրիացի ժողովրդի հետ են. ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ավստրիայի դպրոցում հրաձգության կապացությամբ
1 րոպեի ընթերցում
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրիայի Գրաց քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով X հարթակում ԱԳՆ-ի կողմից արված հայտարարությունը։
«Մենք ցնցված ենք Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։