Աշխարհ

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Royanews-ը:

Գրաց քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ Շտոքերը վշտակցել է հայրենակիցներին։ 

«Երեքօրյա ազգային սգի ընթացքում ամբողջ Ավստրիան կհիշի զոհերին», - հայտարարել է նա։

Ներքին գործերի նախարար Գերհարդ Կարների կողքին կանգնած՝ կանցլերը միջադեպը որակել է որպես անհավանական բռնության ակտ։

Զոհվել է նաև կասկածյալը, ով, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։ Եվս 28 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ հրապարակման՝ հարձակվողը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի BORG դպրոցի երկու դասարաններում։  

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում