Աշխարհ

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի

Ինդոնեզիայում, որտեղ օգոստոսի 17-ին նշվում է Անկախության օրը, 7,7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի։ Հազարավոր մարդիկ մնացել են անօթևան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Օգոստոսի 15-ին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետևանքով նաև ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Ըստ իշխանությունների՝ անհետ կորածներ չկան։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆլորես կղզու ափերին՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժին հաջորդել է գրեթե 1600 հետցնցում, որոնցից մեկը, որը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի առավոտյան, եղել է 5,6 մագնիտուդով։

Մարդիկ հեռացել են մերձափնյա բնակավայրերից մի շարք նահանգներում հայտարարված ցունամիի վտանգի պատճառով, որն ավելի ուշ չեղարկվել է։

Հզոր երկրաշարժի հետևանքով վնասվել է շուրջ 500 տուն, սողանքներն արգելափակել են ճանապարհները, ինչի հետևանքով Ֆլորեսում 12 800 մարդ չի կարողանում տուն վերադառնալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում