Հայաստանը վերահաստատել է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը։

Փոխնախարար Ղազարյանը կարևորել է աղետների ռիսկերի կառավարման համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը և նշել, որ Հայաստանի ՆԳ նախարարությունը վերանայել և ընդունել է ոլորտային ազգային ռազմավարությունը։ Նա մանրամասնել է պետության հետևողական մոտեցումը աղետների ռիսկերի նվազեցման, արդյունաբերական և տեխնածին ռիսկերին արձագանքման, կրթության միջոցով կայունության ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային համագործակցության խորացման ուղղություններով։

Արմեն Ղազարյանը կարևորել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ նախաձեռնություններում՝ ընդգծելով Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դպրոցական անվտանգության բարեփոխումները, 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության հարցերով COP-17 համաժողովի պատրաստակամությունը՝ որպես միջազգային համագործակցության կարևոր ցուցանիշ էկոհամակարգերի կայունության և կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ։

Այցի շրջանակում ՆԳ նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) փոխգործադիր քարտուղար Դմիտրի Մարիյասինի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) ներկայացուցիչների հետ։

Դմիտրի Մարիյասինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է «Անդրսահմանային ազդեցությամբ արդյունաբերական վթարների մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի ներգրավվածության խորացմանը վերաբերող հարցեր։ Մարիյասինը բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը Կոնվենցիայի ղեկավարման խորհրդի աշխատանքներին և ընդգծել է համագործակցության մի շարք ռազմավարական ուղղություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել հետագա համագործակության շրջանակը։

ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման եվրոպական գրասենյակի ղեկավար Նատալյա Ալոնսո Կանոյի հետ հանդիպմանը վերահաստատվել է Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումների շրջանակներում նոր զարգացումների նշանակությունը, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման, տարբերակված ապահովագրման և ներդրողների շրջանակի ընդլայնման ուղղությամբ։

Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկումն ուղղված էր վաղ ազդարարման համակարգերի արդիականացման ուղղությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման նպատակն էր վերահաստատել միջազգային կառույցների պատրաստակամությունը ռիսկերի բացահայտման, ազդարարաման արդյունավետ գործիքակազմերի կիրառման և փորձի փոխանակման ուղղությամբ։

Հայերեն العربية Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի