Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնեցրել են բանակցությունների վեցերորդ փուլի անցկացման օրը

2 րոպեի ընթերցում

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը կկայանա հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Իրանաամերիկյան անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել կիրակի օրը Մասկատում», - ասել է նա:

Մայիսի 23-ին Իրանը և ԱՄՆ-ն Հռոմում անցկացրել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսայիդին, որը միջնորդ է հանդես գալիս կողմերի միջև, հայտնել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացի» հասնելու մասին: Խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդն՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդն՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում: 

Հունիսի 1-ին Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆն Իրանի կառավարությանն է ուղարկել «մանրամասն և ընդունելի» առաջարկ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Axios լրատվական հարթակի տվյալներով՝ այն նախատեսում է համաձայնություն ուրանի՝ ցածր մեծություններով հետագա հարստացման պահպանում մի ժամանակահատվածում, որի տևողությունը կորոշվի ավելի ուշ:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ երկրի նկատմամբ պատժամիջոցների լիովին վերացման դեպքում կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկելու ուրանի հարստացման ծավալների և մակարդակի սահմանափակումը։ Գերատեսչությունը շեշտել է, որ Թեհրանը երբեք չի դիմի իր միջուկային ծրագրի վերացման, քանի որ խաղաղ ատոմի իրավունքը երաշխավորված է բոլոր այն պետությունների համար, որոնք ստորագրել են Միջուկային զենքի չտարածման  պայմանագիրը, որին Թեհրանը միացել է առաջիններից մեկը:

Հայերեն Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ