Մարալիկում նշվել է Անի խոշորացված համայնքի օրը

3 րոպեի ընթերցում

Մարալիկի կենտրոնական հրապարակում հունիսի 9-ին նշվել է Անի խոշորացված համայնքի օրը։ Արդեն ավանդական դարձած այս միջոցառմանը մասնակցել են համայնքի բոլոր բնակավայրերը՝ առանձին տաղավարներով ներկայացնելով յուրաքանչյուր գյուղին բնորոշ ուտեստներն ու մշակույթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անի խոշորացված համայնքի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին՝ ընդգծելով, որ նախորդ տարի համայնքն ունեցել է զգալի ձեռքբերումներ։ 

«Կառավարությունը կարևորում է տարածքների համաչափ զարգացումը և անում է հնարավորը, որպեսզի մեր համայնքները հզորանան ու զարգանան։ Կարող ենք փաստել, որ նախորդ տարին Անի համայնքի համար աչքի է ընկել ձեռքբերումներով, քանի որ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել։ 2024 թվականին իրականացվել է երեք սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 232 մլն 907 հազար դրամ բյուջեով, որից ՀՀ կառավարության մասնակցությունը կազմել է 68 տոկոս։ Այս տարի ևս համայնքի հիմնախնդիրները կմնան կառավարության ուշադրության կենտրոնում։ Անի խոշորացված համայնքում հաստատվել է երկու սուբվենցիոն ծրագիր՝ ութ ենթածրագրով՝ ընդհանուր 1 մլրդ 491 մլն դրամ արժողությամբ։ Շիրակավան և Ջրափի բնակավայրերում ներկայում ընթանում են կրթահամալիրների կառուցման աշխատանքներ՝ շուրջ 4 մլրդ դրամի շրջանակում։ Ապագայում շարունակվելու են նաև կառուցապատման և վերանորոգման աշխատանքները, և ավարտին կհասցվեն մի շարք անավարտ ծրագրեր»,-նշել է մարզպետը։

Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն անդրադարձել է համայնքի պատմությանն ու անցյալին՝ նշելով, որ համայնքը՝ հին ավանդույթներով ու պատմական անցյալով, եղել է հայրենասիրության, ստեղծագործ աշխատանքի և համախմբվածության օրինակ։ «Այս օրը ոչ միայն տոն է, այլև հպարտանալու ու արժևորելու առիթ՝ մեր արմատների, հողին տված մեր սիրո ու նվիրումի համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են բերել համայնքի կայացման ու զարգացման գործում։ Միասին մեզ սպասվում են նոր մարտահրավերներ ու հաջողություններ»,-նշել է Անի համայնքի ղեկավարը։

Տոնական միջոցառման շրջանակում կազմակերպվել է համերգային ծրագիր՝ սիրված ու ճանաչված երգիչների, ինչպես նաև Մարալիկի արվեստի և երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։ Որոշ  կատարումներով հանդես է եկել նաև «Ռելաքս փրոջեքթ» խումբը։

Տոնական օրն ամփոփվել է շքեղ և աննախադեպ հրավառությամբ։

Հայերեն

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

Մարագոսը հայ պատգամավորների հետ հանդիպմանը պարզաբանել է ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասները

ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ

Ֆրանսիայի դպրոցներից մեկում դեռահասի արձակած կրակոցներից երկու մարդ է վիրավորվել

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ