Գյումրիում կայացած աթլետիկայի պատանեկան բաց առաջնությանը մասնակցել են ավելի քան 150 մարզիկներ
1 րոպեի ընթերցում

Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող աթլետիկայի մարզադպրոցում տեղի ունեցավ պատանեկան բաց առաջնություն։ Մրցումներին մասնակցեցին ավելի քան 150 մարզիկներ՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից և Հայաստանի այլ բնակավայրերից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանի մամուլի բաժնից, մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։ Միջոցառման ավարտին կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին բոլոր մարզիկներին և մարզիչներին ակտիվ մասնակցության համար՝ նշելով, որ նման միջոցառումները խթանում են մարզական ոգին ու երիտասարդության առողջ ապրելակերպը։
Գյումրու մարզադպրոցից 4 մարզիկ պատրաստվում է մասնակցել հունիսի 22-ին Սլովենիայում կայանալիք Եվրոպայի աթլետիկայի առաջնությանը։