Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն Ֆինանսների նախարարության հետ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու համար պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քաղաքաշինության կոմիտեից, կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ասոցիացիայի անդամները և կոմիտեի ներկայացուցիչները։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ առաջարկվող տարբերակի առանցքային նպատակն է լուծել քաղաքաշինական ծրագրերի որակի կառավարման և պլանավորման խնդիրները։ «Ընդհանուր գաղափարը՝ պարզ նկարագրությամբ, այն է, որ մասնավորը կառուցի համապատասխան շենքեր, շինություններ և երկարաժամկետ կտրվածքով իրականացնի դրանց պահպանումը, իսկ պետությունը, ըստ էության, վարձակալի՝ որպես դպրոց շահագործելու համար։ Մասնավորը շահագրգռված կլինի ապահովել որակյալ շինարարություն՝ հետագա պահպանման համար անհրաժեշտ ծախսը նվազագույնի հասցնելու համար»,- ներկայացրել է կոմիտեի ղեկավարը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ դիտարկվում է միջազգային կազմակերպությունների խորհրդատվական ու ֆինանսական աջակցությամբ համագործակցության առավել արդյունավետ մոդելի և մրցութային ընթացակարգի մշակման հնարավորությունը։ Նա կարևորել է մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին հուզող բոլոր հարցերի վերհանումը՝ միջազգային փորձագետների հետ համատեղ գործուն մեխանիզմներ մշակելու, հնարավոր ռիսկերը կանխատեսելու և որակյալ արդյունք ապահովող, փոխշահավետ համակարգ ունենալու համար։  

Քննարկվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ֆինանսավորման մեխանիզմների, յուրաքանչյուր կողմի պատասխանատվության շրջանակի հստակեցման  վերաբերյալ և մի խումբ այլ հարցեր: 

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան չկարողացավ հաղթել Կոնգոյին

Thales-ը և BooTech-ը հայտարարել են տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ուղղված գործընկերության մասին

Թրամփի կարծիքով՝ Իսրայելը պետք է Լիբանանի հարցում մեղմ դիրքորոշում ցուցաբերի

Մակրոնի հավաստմամբ՝ Մեծ յոթնյակը համաձայնության է եկել Ուկրաինային զենքի մատակարարումները մեծացնելու հարցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշակի պահի պետք է վերադարձնի Իրանի սառեցված ակտիվները

Բուլղարիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ պատգամավոր Գալին Դուրևի հետ

Թրամփը դրական է գնահատել Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունները G7-ի շրջանակներում

Լեհաստանը և Գերմանիան պաշտպանական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն կքննարկի Ուկրաինայի խնդրանքը «Patriot» ՀՕՊ համակարգի համար հրթիռներ արտադրելու վերաբերյալ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով