Մարզեր

Ծովինարում մեկնարկել են դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ծովինարում մեկնարկել են դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են 578 տեղանոց դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 635 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Արմատ» ՍՊԸ-ն։ 

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 30 ամսվա ընթացքում։ 

Դպրոցական նոր շենքը կառուցվում է Ծովինարի միջնակարգ դպրոցի ֆուտբոլի դաշտի տարածքում, հետևապես շինարարությունը ոչնչով չի խանգարում դասերի կազմակերպմանը։

Դպրոցի շինարարությունն ակտիվ փուլում է՝ փորվել է նկուղային հարկը, իրականացվում են բետոնացման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում