Մարզեր

Արեգունիում ընթանում են կրթահամալիրի կառուցման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Արեգունիում ընթանում են կրթահամալիրի կառուցման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղում ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են 224 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Արեգունու կրթահամալիրի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 210 միլիոն դրամ։ Արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիր կհաճախեն Վարդենիս համայնքի Արեգունի, Փամբակ և Դարանակ բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները։ Դպրոցը կունենա 144, մանկապարտեզը՝ 80 աշակերտի տեղ։ 

Արդեն ավարտվել է հիմքի կառուցումը, այժմ ընթանում են պատերի կառուցման աշխատանքները։ 

Շինարարական աշխատաքներն իրականացնում է «Եվրոպա» ՍՊԸ-ն։

Արեգունու կրթահամալիրի շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում