Թրամփը 12 երկրների քաղաքացիների արգելել է մուտքը ԱՄՆ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը և հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին։ 12 երկրներից մի քանիսի նկատմամբ մուտքի արգելք էր սահմանվել նաև Թրամփի առաջին նախագահության ընթացքում։ Նոր արգելքը տարածվում է Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի վրա։ 

Իսկ վիզային խստացված սահմանափակումների տակ հայտնված երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիերա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան։ 

Սոցիալական ցանցում տարածված տեսանյութում Թրամփը նոր արգելքը կապել էր հունիսի 1-ին Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ՝ նշելով, որ դա ընդգծում է այն վտանգները, որոնք ներկայացնում են իրենց վիզան խախտած այցելուները։ The Associated Press-ը նշում է, որ հարձակման կասկածյալը Եգիպտոսից էր, սակայն այդ երկիրը նոր ցուցակում չկա։ 

Միացյալ Նահանգներ

Կոլորադոյում տղամարդը հրի է մատնել մարդկանց՝ ի աջակցություն Պաղեստինի. կա 8 վիրավոր

Հայերեն English Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս