Միացյալ Նահանգներ

Կոլորադոյում տղամարդը հրի է մատնել մարդկանց՝ ի աջակցություն Պաղեստինի. կա 8 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Կոլորադոյում տղամարդը հրի է մատնել մարդկանց՝ ի աջակցություն Պաղեստինի. կա 8 վիրավոր

ԱՄՆ Կոլորադոյի նահանգի Բոուլդեր քաղաքում տղամարդը բոցավառիչով և շշառումբերով հրի է մատնել մարդկանց հրեական համայնքի միջոցառման ժամանակ, որի մասնակիցներն աջակցություն էին հայտնում Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպի հետևանքով վիրավորվել է առնվազն 8 մարդ՝ 52-ից 88 տարեկան։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ կասկածյալը 45-ամյա Մոհամեդ Սաբրի Սոլիմանն է, որը հարձակման ժամանակ բացականչել է «Ազատել Պաղեստինը»։  

Ըստ CNN-ի աղբյուրների՝ Սոլիմանը ապաստան էր հայցել ԱՄՆ-ից, իսկ 2005 թվականին երկիր մուտք գործելու համար նրա վիզան մերժվել էր։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտնել է, որ Սոլիմանը խախտել է զբոսաշրջային վիզայի ժամկետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում