Հայաստանը մասնակցում է Ֆրանսիայում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը, որպես պատվո հյուր, մասնակցում է Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային դիզայն բիենալեին՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ կազմակերպված «Ծալք ու ծավալ» ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից հայ ստեղծագործության աշխարհագրությունը,  հետազոտում  արվեստագետների և նրանց միջավայրերի միջև հարաբերությունները: 

Ներկայացվում է նաև Հայաստանի լեռնային քարտեզագրությունը, որը բացահայտվում է ավելի քան 19 հայ ստեղծագործողների և արվեստի կառույցների աշխատանքների միջոցով։ 

Ցուցադրությունը  համադրել են Նայիրի Խաչատուրեանը (AHA collective), Ժան Ֆրանսուա Դինքճեանն ու Էլուա Շաֆայը (Normal Studio)։

Միաժամանակ ցուցադրությունը հարգանքի տուրք է մոդեռնիստական ​​դարաշրջանի երկու նշանավոր գործիչներին, որոնց ստեղծագործական հնարամտությունն ազդել է ժամանակակից շատ ստեղծագործողների վրա: Բազմակողմանի արվեստագետներ Հռիփսիմե Սիմոնյանը (Կարս, 1916 թ.-Երևան, 1998 թ.) և Կամո Նիգարյանը (Հելենենդորֆ, 1950 թ.–Երևան, 2011 թ.) զգալի ներդրում են ունեցել խորհրդային տարիներին Հայաստանում արդյունաբերական դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի զարգացման գործում։ 

Բիենալեն կանցկացվի մինչև սեպտեմբերի 22-ը:

Հայերեն Français Русский Türkçe

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ