Իսրայելն ու Սիրիան միմյանց մեղադրել են մեկը մյուսի տարածքին հարվածելու մեջ

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը հունիսի 4-ի առավոտյան վերսկսել են իրենց ավիահարվածները Սիրիայի հարավում գտնվող մի քանի շրջանների վրա՝ Դարաայի նահանգի գյուղական վայրերը հրետանիով թիրախավորելուց ընդամենը մի քանի ժամ անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։

Իսրայելի ավիահարվածները թիրախավորել են Թալ ալ-Մահաս և ալ-Մալ շրջանները, Դարաայի նահանգի գյուղական վայրերում գտնվող 172-րդ գունդը և Կունեյտրա նահանգի Թալ ալ-Շաար բնակավայրը։

Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական հետախուզական ինքնաթիռները շարունակում են թռչել տարածքի վրայով։

Հունիսի 3-ին երեկոյան Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքներում լարվածություն է առաջացել, որը տեղի է ունեցել Սիրիայի հարավային Դարաայի նահանգից երկու հրթիռների արձակումից հետո։ Իսրայելի բանակը պատասխանել է՝ Դարաայի արևմտյան շրջանների ուղղությամբ մի քանի հրետանային կրակոցներ արձակելով։ 

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հունիսի 3-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գոլանի բարձունքների երկու վայրերում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, որոնց հաջորդել են պայթյուններ։ Հրթիռները «մտել են Իսրայելի տարածք և ընկել չբնակեցված գոտում»։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեղադրել է Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաային Իսրայելի տարածքի հրետակոծության համար։

«Մենք Սիրիայի նախագահին ուղղակիորեն պատասխանատու ենք համարում Իսրայել պետության նկատմամբ ցանկացած սպառնալիքի և յուրաքանչյուր հրետակոծության համար։ Լիարժեք պատասխան կտրվի հնարավորինս շուտ», - գրել է նա X հարթակում։

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի հարավի ռմբակոծությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ստուգում են իսրայելական կողմին ուղղված ռմբակոծության մասին շրջանառվող տեղեկատվության իսկությունը։ Նախարարությունը նշել է, որ կան բազմաթիվ կողմեր, որոնք կարող են ձգտել ապակայունացնել տարածաշրջանն՝ իրենց շահերին հասնելու համար։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը