Նիկոլ Փաշինյանն ու Ֆաբրիս Պանկուկը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, ինչպես նաև Ֆրանսիայի տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մի շարք ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր՝ մասնավորապես ուշադրության կենտրոնում պահելով ապակենտրոնացված գործընկերության խորացման անհրաժեշտությունը։ 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս օրերին անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ երկօրյա համաժողովի դերն ու նշանակությունը՝ այն որակելով որպես կենսունակ հարթակ՝ համայնքայն մակարդակում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրագործման համար։

Անդրադառնալով Գորիսում Ֆրանսիայի նորաբաց պատվո հյուպատոսության գրասենյակին՝ ֆրանսիական պատվիրակության կողմից ևս ընդգծվել է, որ այն միտված է ոչ միայն դիվանագիտական ներկայության ամրապնդմանը, այլև՝ կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի ընդլայնմանը Սյունիքի տարածաշրջանում։

Սենատոր Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, հանդես գալով Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անունից, վերահաստատել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմինները շարունակելու են սատարել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացներին։

Կողմերն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, տեղական ինքնակառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում գործակցությունը խորացնելու հնարավորություններին։

ՀՀ վարչապետը կարևորել  է Ֆրանսիայի կառավարության, Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի ղեկավարության և բարեկամական խմբի՝ Հայաստանի հանդեպ դրսևորվող կայուն աջակցությունն ու համերաշխությանը՝ ընդգծելով, որ Հայաստան-ֆրանսիա հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների, պատմական բարեկամության և փոխադարձ վստահության վրա։

Հայերեն العربية English Français ქართული Русский

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է