ՆԳՆ-ն դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատաժողով է անցկացրել Արագածոտնի մարզում

3 րոպեի ընթերցում

Դիմակայունության բարձրացմանն ուղղված աշխատաժողով Արագածոտնի մարզում․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեմային

Ներքին գործերի նախարարությունը «Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» խորագրով հերթական աշխատաժողովն է անցկացրել Արագածոտնի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Մասնակցել են պատկան մարմինների, ինչպես նաև մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերի համար, վերահաստատել  համագործակցությունը շարունակելու մարզպետարանի պատրաստակամությունը։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ վերջին տարիների փորձը հստակ ցույց է տվել, թե որքան կարևոր է լինել պատրաստ, կազմակերպված և իրազեկ՝ տարբեր վտանգների դիմագրավելու համար։ Նա նաև հավելել է, որ գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերի նպատակը ոչ միայն հասարակության իրազեկվածության բարձրացումն է, այլև համայնքների կարողությունների զարգացումը։

Աշխատաժողովի օրակարգում ներառված էին սեյսմիկ և տեխնածին ռիսկերի գնահատման, հանրային իրազեկման ու ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներին առնչվող հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեմային։

Զեկույցներով հանդես են եկել ՆԳ նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն ու մի խումբ աշխատակիցներ, նաև Փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ Մհեր Բաբաջանյանը, Աղետների ռիսկի նվազեցման վարչության պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը։

Քննարկման առարկա են դարձել մի շարք գործնական իրավիճակներ, որոնց վերլուծության արդյունքում տրվել են կառուցողական առաջարկներ:

Հայերեն

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս