Մարզեր

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գյումրիում տոնական տրամադրություն էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել են միջոցառումներ՝ նվիրված փոքրիկներին։

Կենտրոնական հրապարակում, ինչպես նաև մշակութային հաստատություններում երեխաների համար անցկացվել են խաղեր, համերգային ծրագրեր, մարզական մրցույթներ և նկարների ցուցահանդեսներ։ Տոնական տրամադրություն են ապահովել հեքիաթների կերպարները։ Քաղաքի այգիներում ստեղծվել են հատուկ տարածքներ, որտեղ փոքրիկները մասնակցել են ձեռագործի, նկարչության և գունազարդման աշխատանքների։

Տոնական միջոցառումների կենտրոնական հարթակներից մեկն էր Գյումրիի Բարեկամության այգին, որտեղ ամբողջ օրվա ընթացքում կազմակերպվել են ստեղծագործական վարպետության դասեր, սպորտային և ժամանցային միջոցառումներ, մտավոր խաղեր, ներկայացումներ, ստվերների թատրոն, ռոբոտաշինության ուսուցում և այլ բազմաբովանդակ միջոցառումներ։

Ծրագիրն ընտրվել էր այնպես, որ հետաքրքրի բոլոր երեխաներին՝ անկախ տարիքից և նախասիրություններից։ Այգու անձնակազմը համագործակցել էր Գյումրու մանկական հիմնադրամների, կենտրոնների և կազմակերպությունների հետ՝ օրը վերածելով իսկական տոնի երեխաների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում