Թուրքիան պատրաստ է ընդունել Պուտինի, Թրամփի և Զելենսկիի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել Ուկրաինայում կայուն հրադադարի հասնելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին Ֆիդանը հայտարարել է Կիևում իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ստամբուլի բանակցությունները կարևոր են: Քանի դեռ մենք մնում ենք բանակցությունների սեղանի շուրջ, առաջընթացը հնարավոր է դառնում: Եղել է գերիների փոխանակում, կողմերը պայմանավորվել են առաջարկներ պատրաստել հրադադարի համար: Հուսով եմ, որ առաջիկա բանակցությունները հիմնականում կավարտեն տեխնիկական աշխատանքը, որից հետո մենք կարող ենք խոսել առաջնորդների գագաթնաժողովի մասին՝ կայուն հրադադարի հասնելու համար: Պարոն Թայիփ Էրդողանը պատրաստ կլինի ընդունել գագաթնաժողով Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ»,- ասել է Ֆիդանը։