ԱՄՆ-ն «ագրեսիվորեն կչեղարկի» չինացի ուսանողների վիզաները. Ռուբիո

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները «ագրեսիվորեն կչեղարկի» վիզաները չինացի ուսանողների համար, ինչպես նաև կխստացնի ապագա վիզայի դիմումների նկատմամբ վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Նախագահ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը կաշխատի Ներքին անվտանգության նախարարության հետ՝ ագրեսիվորեն չեղյալ հայտարարելու վիզաները չինացի ուսանողների համար, ներառյալ նրանց, ովքեր կապեր ունեն Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ կամ սովորում են կարևոր ոլորտներում», - նշված է Մարկո Ռուբիոյի անունից Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Մենք նաև կվերանայենք վիզայի չափորոշիչները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Հոնկոնգից բոլոր ապագա վիզայի դիմումների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար», - հավելել է Ռուբիոն:

CNN-ը նշում է, որ այս անակնկալ հայտարարությունը կարող է խաթարել լարվածությունը թուլացնելու ԱՄՆ-ի և Չինաստանի շարունակական ջանքերը, ինչպես նաև խորացնում է նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի բուհերի միջև առճակատումը:

Ռուբիոյի հայտարարությունից առաջ ԱՄՆ վարչակազմն ամերիկյան բուհերում օտարերկրացի ուսանողների ներգրավումը սահմանափակելու մի շարք քայլեր էր ձեռնարկել, այդ թվում՝ դեսպանատներին հրահանգել էր դադարեցնել նոր ուսանողական վիզաներ տալու գործընթացը, ինչպես նաև արգելել էր Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողների ընդունել

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց