Իրան

Իրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ

1 րոպեի ընթերցում

Իրանը կարող է թույլատրել ամերիկացի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ

Իրանը կարող է թույլատրել ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ԱՄՆ տեսուչներ ուղարկել իրանական օբյեկտներ, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները հաջողությամբ պսակվեն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters–ը՝ այս մասին ասել է Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհամմադ Էսլամին։ 

«Նորմալ է, որ թշնամական երկրների տեսուչներին թույլ չեն տալիս, բայց եթե միջուկային համաձայնագիրը կնքվի, մենք կարող ենք թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համար աշխատող ամերիկացի տեսուչներին այցելել մեր միջուկային օբյեկտներ», - ասել է Էսլամին մամուլի ասուլիսում: 

Նախատեսվում է, որ Թեհրանը և Վաշինգտոնը կանցկացնեն միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում