Իրան

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցի ջրերը ականազերծելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 25-ին հաղորդել է IRNA-ն՝ հղում անելով երկու երկրների համատեղ հայտարարությանը։

«Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության վերականգնման վերաբերյալ երկրների միջև խորհրդակցությունների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Օմանը համաձայնության են եկել ստեղծել ժամանակավոր համատեղ ծովային միջանցք և իրականացնել նեղուցում ականազերծման համատեղ նախագիծ», - նշվում է փաստաթղթում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում