Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 27-ին հանդիպում է ունեցել Կատարի Պետության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլլահ Ալ-Խուլեյֆիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կատար քաղաքական երկխոսության ընդլայնմանն ուղղված աշխատանքները։ Ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով ձևավորված ակտիվ դինամիկան շարունակելու և կոնկրետ ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման պատրաստակամությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և Կատարի պետնախարարը քննարկել են ներդրումների խրախուսման հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել Գազայում տիրող իրավիճակին։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում