Ռուսաստան

Պուտինը սեպտեմբերին կայցելի Չինաստան

2 րոպեի ընթերցում

Պուտինը սեպտեմբերին կայցելի Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կայցելի Չինաստան և կմասնակցի միլիտարիստական ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Սեպտեմբերին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահի պատասխան այցը Չինաստան՝ միլիտարիստական ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար», - ասել է Շոյգուն Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ Չեն Վենցինի հետ մայիսի 27-ին կայացած հանդիպման ժամանակ։

«Երկկողմ համագործակցությունը, ռազմավարական փոխգործակցությունը միջազգային ասպարեզում դիտարկում ենք որպես ռուս-չինական գործընկերության կարևորագույն տարրերից մեկը», - նշել է նա։

Շոյգուն նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքական կապը «գլխավոր կայունացնող գործոնն է համաշխարհային գործերում»։

«Երկու երկրների ղեկավարների երկխոսությունը կենտրոնական, ուղղորդիչ դեր է խաղում երկկողմ կապերի ողջ համալիրի առաջխաղացման գործում», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում