Մերձավոր Արևելք

Երևանում հանդիպել են Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու Պաղեստինի ինքնավարության նախարարը

1 րոպեի ընթերցում

Երևանում հանդիպել են Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու Պաղեստինի ինքնավարության նախարարը

Երևանում կայացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի և Պաղեստինի ինքնավարության նախարար Վարսեն Աղաբեկյանի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը։ 

Նշվում է, որ հանդիպման ժամանակ նախարարը հայտնել է Ֆրանսիայի վճռականությունը՝ տարածաշրջանային պատերազմի սրացումը կասեցնելու գործում։ 

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ամփոփել է նաև հունիսին Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կայանալիք համաժողովի ընթացքի կարևոր փուլերը, որի նպատակն է Պաղեստինի խնդրի «երկու պետություն» սկզբունքով կարգավորումը:

Նախարարները քննարկել են նաև Պաղեստինի ինքնավարության հետ երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։  

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն և Պաղեստինի ինքնավարության նախարար Վարսեն Աղաբեկյանը մայիսի 26-ին Երևանում մասնակցել են «Երևանյան երկխոսություն» համաժողովին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում