Մոսկվայում մեկնարկած Չեխովի անվան թատերական փառատոնին Հայաստանը մասնակցում է երկու ներկայացմամբ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի Պետական Կրեմլյան պալատում հանդիսավոր կերպով մեկնարկել է Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնը, որին Հայաստանը ներկայացված է երկու բեմադրությամբ։ 

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հեղինակավոր միջազգային փառատոնին հայկական կողմից մասնակցում են Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Դրամ, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպա» բեմադրությամբ։ 

Փառատոնի բացումը նշանավորվել է չինական «Բանաստեղծական պարի արվեստը․ լեգենդար լանդշաֆտի ճամփորդությունը» ներկայացմամբ, որը հանդիսատեսին ներկայացրել է հնագույն չինական գեղանկարչության շնչով հյուսված պատմություն։

Ծրագրում ընդգրկված են 13 ներկայացումներ՝ 12 երկրներից, այդ թվում՝ Արգենտինա, Բահրեյն, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Չինաստան, Կոլումբիա, Լիբանան, Ֆրանսիա և Հարավային Աֆրիկա։ 

Բեմադրությունները ներկայացված են տարբեր ժանրերում՝ պարային, դրամատիկական, տիկնիկային և այլն։ 

Ներկայացումները ցուցադրվելու են Մոսկվայի առաջատար թատրոններում, այդ թվում՝ Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում, Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում, ինչպես նաև Մեծ թատրոնի նոր բեմում։ 

Ա. Պ. Չեխովի անվան թատերական փառատոնը կտևի մինչև հուլիսի 25-ը և այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի ծննդյան 100-ամյակին։ 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին