ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոնում մասնակցել է Կրթության համաշխարհային համաժողովին, որն այս տարի կրում է «Ուսուցման մշակույթի զարգացում՝ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով»» խորագիրը: Համաժողովին մասնակցել են ավելի քան 130 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ և շուրջ 1500 պատվիրակներ ամբողջ աշխարհից:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արաքսիա Սվաջյանն արհեստական բանականությանը վերաբերող պանելային քննարկման ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, որն իրականացվում է FAST հիմնադրամի հետ համատեղ: ՀՀ 15 ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին փորձարկվող կրթական ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ, որոնք տարաբնույթ հարցեր են ուղղել նախարարի տեղակալին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության կազմակերպմանն առնչվող մի շարք թեմաներ, որոնք համադրելի են Հայաստանում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունների հետ:

Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կրթական կառույցներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոնդոնի կրթության ազգային ինստիտուտ, որտեղ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարմանը վերաբերող հարցեր:

«Կուրսերա» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերի և այդ ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցեր:

Արաքսիա Սվաջյանը հանդիպում է ունեցել նաև Բրիտանական խորհրդի պատասխանատուների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստող ուսուցիչների պատրաստման, ինչպես նաև հանրակրթական դպրոցների կառավարման կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Տեղի է ունեցել նաև Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է ԲՏՃՄ առարկաների դասագրքերի մշակման ուղղությամբ հնարավոր համագործակցության հարցը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում