Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տնտեսական նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները, տարածաշրջանում փոխկապակցվածություն ստեղծել, մեծացնել փոխկապվածությունը՝ խթանելու համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Հայաստանի կառավարությունն այս առաջարկը ներկայացրել է տարածաշրջանային երկրներին, ինչպես նաև գլոբալ համայնքին՝ ներգրավվել այս նախագծում, ինչը բարգավաճում և կայունություն բերելու մեծ հնարավորություններ ունի։ 

Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ, և դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է, բայց նաև, ինչպես ես նշեցի, նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի այլ երկրները ևս ներգրավված լինեն գործընթացում»,- ասել է Գրիգորյանը։ 

Նա հավելել է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության և իրավազորության հիմքի վրա, ինչը նաև շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում։  

«Ապաշրջափակման կոնտեքստում մենք շատ կարևոր ենք համարում հավասարության և փոխադարձության սկզբունքները, որովհետև սրանք են հիմնական սկզբունքները, որոնք հնարավորություններ են ստեղծում բոլորի, ոչ թե առանձին երկրների համար։ 

Հիմա Հայաստանը իրականացնում է շատ ծրագրեր, որոնք Խաղաղության խաչմերուկի մաս են։ Օրինակ, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, որը շատ կարևոր է փոխկապակցվածության առումով, բայց նաև Հայաստանի ենթակառուցվածքների զարգացում է ենթադրում։ Հայաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում ինտենսիվորեն ներդրումներ է անում ՀՀ ենթակառուցվածքների մեջ՝ բերելով դրանք այնպիսի մակարդակի, որպեսզի դրանք տարածաշրջանային ենթակառուցվածքներին փոխկապակցվելու հնարավորություն ունենան։ Մենք հրավիրում ենք տարածաշրջանային երկրների և գլոբալ համայնքին ներգրավվել այս գործընթացում և ներդրում անել տարածաշրջանում խաղաղության մեջ»,- եզրափակել է Գրիգորյանը։ 

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe 中文

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը